Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 28 » Յուվենթուսը ձեռք կբերի Ռաուլ Մեյրելեշին

Յուվենթուսը ձեռք կբերի Ռաուլ Մեյրելեշին


Լոնդոնի "Չելսիի" կիսապաշտպան Ռաուլ Մեյրելեշը հայտնվել է Թուրինի "Յուվենթուսի" հետաքրքրությունների շրջանակում:
Ինչպես տեղեկացնում է պորտուգալական A Bola-ն, 29-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը, ով "Լիվերպուլից" "Չելսի" է տեղափոխվել նախորդ ամռանը, դժգոհ է "ազնվականների" կազմում ստացած խաղային ժամանակից եւ պատրաստ է փոխել ակումբը:

Մեյրելեշի պայմանագիրը "Չելսիի" հետ նախատեսված է մինչեւ 2015թ.-ը: Ըստ պայմանագրի, ֆուտբոլիստին ձեռք բերել ցանկացող ակումբն ստիպված է լինելու լոնդոնցիներին վճարել 40 մլն. եվրո: Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում Ռաուլ Մեյրելեշն անց է կացրել 34 խաղ եւ դարձել 2 գոլի հեղինակ:


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15