Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 31 » Խուան Մատա. «Իսպանիան արժանի էր ավելիին»

Խուան Մատա. «Իսպանիան արժանի էր ավելիին»


Լոնդոնի «Չելսիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խուան Մատան խոսել է Օլիմպիադայում իրենց ելույթների մասին:

Առաջնության սկզբում իսպանացիները գլխավոր ֆավորիտներից էին, սակայն Ճապոնիայի և Հոնդուրասի հավաքականներին պարտվելուց հետո նրանց շանսերը զգալիորեն պակասեցին:

Խուանը, ով իր հավաքականի հիմանական կազմի ֆուտբոլիստներից է, ասել է, որ իրենք արժանի են ավելիին:

«Շնորհակալություն ձեր աջակցության համար: Դա շատ ցավալի էր: Մեր թիմը արժանի էր ավելիին: Հետագայում զարգանալու համար մենք պետք է հետևություններ անենք այս անհաջողություններից:»-գրել է Մատան Թվիթթերի իր էջում:

Բացի այդ, իսպանցին ասել է, որ Մեքսիկայի դեմ վերջին խաղում իր թիմը պետք է համախմբի մեկ նպատակի շուրջ և խաղա իրենց ուժերի առավելագույնի չափով:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15