Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 16 » Խուան Մատա. Առաջիկա խաղը յուրահատուկ հուշեր է արթնացնելու

Խուան Մատա. Առաջիկա խաղը յուրահատուկ հուշեր է արթնացնելու


«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան պատմել է, որ «Չելսիի» հետ սպասվող հանդիպումը հատուկ նշանակություն է ունենալու իր համար: 

Հիշեցնենք, որ Մատան հենց «Չելսիից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

-«Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո կենտրոնացած ենք հաջորդ մրցակցի վրա: Ավելորդ է նշել է, որ այդ խաղը հատուկ է լինելու ինձ համար: Խաղացել եմ «Չելսիի» դեմ «Օլդ Տրաֆորդում», սակայն «Ստենֆորդ Բրիջ» վերադարձը յուրահատուկ հիշողություններ է արթնացնելու: Ցանկանում եմ հաղթանակ տանել եւ խաղալ ողջ խաղը: Մենք վստահ ենք մեր ուժերին եւ կարող ենք հաղթել»,- նշել է իսպանացի կիսապաշտպանը:

Ավելացնենք, որ «Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» մրցավեճը տեղի է ունենալու ապրիլի 18-ին, Երեւանի ժամանակով 20:30-ին:
armsport.am


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15