Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 18 » Վիլլաշ-Բոաշը ցանկանում է ձեռք բերել Հալկին

Վիլլաշ-Բոաշը ցանկանում է ձեռք բերել Հալկին


«Տոտտենհեմի» նոր գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը ցանկանում է պայմանագիր կնքել «Պորտուի» հարձակվող Հալկի հետ, հայտնում է dailymail.co.uk-ը:

Բոաշը կփորձի «Չելսիի» ձեռքերց խլել Հալկին:

Բրազիլացին արդեն ժամանել է Լոնդոն` Օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով: Վիլլաշ-Բոաշը, ով արդեն հաջողությամբ աշխատել է Հալկի հետ, կփորձի պայմանագիր կնքել նրա հետ մոտակա ժամանակներս: «Տոտտենհեմի» ղեկավարությունը արդեն տվել է իր համաձայնությունը:


25-ամյա բրազլիցաին համարյա «Չելսիի» ֆուտբոլիստ է, որի համար «Պորտուն» կստանա 38 մլն ֆունտ ստեռլինգ, սակայն Բոաշը որոշել է մինչև վերջ պայքարել նրան ձեռք բերելու համար:

Հալկը պահանջում է 100.000 ֆունտ ստեռլինգ շաբաթական աշխատավարձ, ինչը «Տոտտենհեմը» չի ցանկանում վճարել: Բանակցությունների ձախողման դեպքում նրանք կփորձեն ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էմանուել Ադեբայորին: 

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15