Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 27 » Վիլլաշ-Բոաշ. «Թերին մեծ կորուստ էր Անգլիայի հավաքականի համար»

Վիլլաշ-Բոաշ. «Թերին մեծ կորուստ էր Անգլիայի հավաքականի համար»


Լոնդոնի «Տոտենհեմ» գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշն ասել է, որ Անգլիայի հավաքականին դեռ շատ անհրաժեշտ կլինի Ջոն Թերին:

«Դա շատ մեծ կորուստ էր Անգլիայի հավաքականի համար:

Ջոն Թերին մեծ տաղանդ ունեցող ֆուտբոլիստ է: Նա շատ է օգնել իր հավաքականին, ինչպես «Չելսիին»:

Խաղացողների համար շատ դժվար է այդպիսի որոշումներ կայացնել: Հետագայում դա մեծ խնդիրներ կառաջացնի Ռոյ Հոջսոնի համար: Իհարկե, ես կասկածի տակ չեմ դնում մյուս ֆուտբոլիստների որակները, բայց Անգլիայի հավաքականին դեռ շատ անհրաժեշտ կլինի Թերին, որպես հիանալի տաղանդով օժտված ֆուտբոլիստ:»-ասել է «Չելսիի» նախկին մարզիչը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15