Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 6 » Վիլիան. Չեմ պատրաստվում տեղս զիջել խաղադաշտում

Վիլիան. Չեմ պատրաստվում տեղս զիջել խաղադաշտում


«Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը հայտարարել է, որ չի պատրաստում կազմում իր տեղը զիջել թիմի նորեկներին.

-Ինչպես միշտ եմ ասել, ես ինձ անհարմար եմ զգում, երբ ուրիշ խաղացող է գալիս եւ պատրաստվում է կազմում զբաղեցնել իմ տեղը։ Ես միշտ ցանկանում եմ առաջընթաց ունենալ եւ դրա համար քրտնաջան աշխատում եմ մարզումների ժամանակ։ Չեմ պատրաստվում տեղս զիջել խաղադաշտում։  

Կուադրադոն լավ խաղացող է, նա մեզ հետ արդեն մի քանի մարզում է անցկացրել։ Մենք արդեն շփվել ենք, եւ նա հիանալի մարդու տպավորություն է թողել։ Հուսով եմ, որ մենք լավ հարաբերություններ կունենանք,- Վիլիանի խոսքերն է մեջբերում «London Evening Standart»-ը։ 

Նշենք, որ Կուադրադոն «ազնվականների» կազմ էր տեղափոխվել «Ֆիորենտինայից» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ 

armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15