Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 1 » Վիլիան․«Չելսիում» հանդես գալը միշտ իմ երազանքն է եղել

Վիլիան․«Չելսիում» հանդես գալը միշտ իմ երազանքն է եղել


«Չելսիի» բրազիլացի ֆուտբոլիստ Վիլիանը խոսել է իր մարզչի,ակումբի և իր ամենակարևոր հանդիպումներից մեկի մասին։

«Չելսիում հանդես գալը միշտ իմ երազանքն է եղել։ Ես զգում եմ,որ ճիշտ որոշում եմ կայացրել և չեմ փոշմանում դրա համար։ «Չելսին» կատարել է իր՝ ինձ տրված բոլոր խոստումները։

Ժոզեն մեծ մարզիչ է։ Երբ նայում ես նրա վիճակագրությանը և տեսնում ես,թե ինչերի է նա հասել,ամեն ինչ պարզ է դառնում։ Իմ բոլոր ակնկալիքները իրականանում են։ Ժոզեն ինձ շատ բան է սովորեցրել։

Մենք ամեն օր նոր բան ենք սովորում։ Ժոզեն այն մարզիչներից է,որ հասկանում է ֆուտբոլիստներին։ Ես շատ ուրախ եմ,որ խաղում եմ նրա ակումբում։

Խաղալ Ուեմբլիում և հաղթել Լիգայի Գավաթը․դա կարող է դառնալ «Չելսիում» իմ առաջին կարևոր գավաթը»,-Վիլիանի խոսքերն է մեջբերում Mirror-ը։


Armchelsea.com


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15