Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 5 » Վիլաշ-Բոաշ. Ես հրաժարական չեմ տա

Վիլաշ-Բոաշ. Ես հրաժարական չեմ տա


«Չելսիի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշը, ով վերջերս ենթարկվում է սուր քննադատության, հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

«Ես երբեք հրաժարական չեմ տա, երբեք չեմ հանձնվի: Դա իմ դաստիարակությունը չէ: Իհարկե նման հեղինակավոր ակումբի համար որևէ տիտղոս չնվաճելն այդքան էլ լավ չէ:

Անցած տարի այդպես եղավ, եթե նույնը կրկնվի այս տարի, մենք պետք է ավելի խորն ուսումնասիրենք, թե որտեղ ենք սխալվել:
Նման կազմով մենք այսպիսի արդյունք չպետք է գրանցեինք, և իրադարձությունների նորմալ զարգացման դեպքում մենք պետք է գլխավորեինք աղյուսակը: Բայց մրցաշրջանի մնացած հատվածում մենք կարող ենք բարելավել մեր արդյունքը»:

Sky Sports-ի հետ զրույցում անդրադառնալով «Մանչեսթեր Սիթիին»` պորտուգալացի մասնագետը նշել է. «Եթե անկեղծ լինենք, չեմ կարծում, որ կարող եք համեմատել այս երկու թիմերը: Ըստ իս, նրանք ավելի ուժեղ են»:
 


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15