Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 28 » Վերմալեն. «Էդենը նման է Մեսսիին»

Վերմալեն. «Էդենը նման է Մեսսիին»


«Արսենալի» պաշտպան Տոմաս Վերմալենն ասել է, որ Լոնդոնի  «Չելսիում» հանդես եկող իր հայրենակից Էդեն Ազարը ոչնչով չի զիջում Լիոնել Մեսսիին:

«Էդենը իրոք շատ հիանալի ֆուտբոլիստ է: Նա ունի ֆանտաստիկ դրիբլինգ և կարողանում է արագ տեղաշարժվել գնդակով: Նա չի տարբերվում Մեսսիից: Իր հասակի շնորհիվ նա կարողանում է փակել գնկակը և շատ լավ է տեսնում դաշտը: Նա կարող է մեկ խաղի ընթացքում մի քանի անհավանական հնարքներ անել:

Եթե դուք նրան ազատություն տաք, նա կդառնա անգին «Չելսիի» համար: Ես վստահ եմ, որ շուտով նրա մասին կխոսեն, ինչպես Մեսսիի մասին են խոսում: Բոլորի համար դժվար կլինի խաղալ «Չելսիի» դեմ: Հուսով եմ, որ «Արսենալի» դեմ խաղերում նա իր ողջ ունակությունները չի ցուցադրի:

Նա եզակի ֆուտբոլիստ է: Եթե նրան հաջողվի շուտ հարմարվել անգլիական ֆուտբոլին, ապա նա կդառնա իսկական տարվա հայտնություն:

Իսկ ինչը վերաբերվում է նրա եղբորը, անկեղծ ասած ես նույնիսկ չգիտեի նրա մասին: Ես գաղափար անգամ չունեմ, թե ինչի է նա ընդունակ: Ես շատ լավ բաներ եմ լսել նրա մասին, բայց երբեք չեմ տեսել նրան»:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15