Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 21 » Վերլուծում ենք Պրեմիեր Լիգայի 1-ին տուրը

Վերլուծում ենք Պրեմիեր Լիգայի 1-ին տուրը


66Երեկ երեկոյան՝ «Մանչեստեր Յունայթեդի» և «Էվերտոի» մասնակցությամբ, ավարտվեց Պրեմիեր Լիգայի առաջին տուրը: 

Այս տուրում ևս, ինչպես բնորոշ է Պրեմիեր Լիգային, եղան շատ դիտարժան խաղեր: Միջակ թիմերը կարողացան խոշոր հաշվով հաղթանակներ տոնել, ուժեղ թիմերը պարտվեցին իրենցից մի քանի անգամ ցածր կարգով թիմերի: Բայց սա այնքանել զարմանալի չէ, Պրեմիեր Լիգան սովոր է նման բաների:

Սկսենք նրանից, որ Պրեմիեր Լիգայի և ամբողջ աշխարհի ամենատիտղոսակիր թիմերից մեկը՝ «Լիվերպուլը», պարտություն կրեց 0-3 հաշվով: Միայն այն, որ «Լիվերպուլը» նման հաշվով պարտվել է, դա արդեն մեծ անակնկալ է, բայց երբ իմանում ենք, որ նրան հաղթողը «Վեսթ Բրոմվիչն» է ուղղակի աբսուրդ է թվում:
 
Իսկ հիմա անդրադառնում ենք, մեր տուրի հերոսներին՝ «Ֆուլհեմին» և «Սուոնսի Սիթիին»: Երկուսն էլ իրենց մրցակիցներին հաղթել են 5-0 հաշվով, իսկ սա, նման թիմերի կողմից, ուղղակի գովելի փաստ է: 

Ահա և հերթը հասավ «Չելսիին»: «Չելսին» խաղադաշտ դուրս եկավ շատ մարտական տրամադրված, առաջին րոպեներից հետո թվում էր, թե «Չելսին» այդ խաղում հաղթելու է նվազագույնը 4-0 հաշվով, բայց հետո «Չելսին»անցավ պաշտպանության:
 2-րդ րոպեն էր, երբ արդեն Էդեն Ազարի ֆանտաստիկ խաղից հետո, Իվանովիչը հայտնվեց գրեթե մեն-մենակ դարպասապահի առաջ և գրավեց դարպասը: Անցավ ընդամենը 5 րոպեև կրկին Էդեն Ազարի ջանքերով, «Չելսին» 11 մետրանոց վաստակեց, այն հիանալի իրացրեց Ֆրենկ Լեմպարդը: Հետագայում 2 թիմերն էլ վտանգավոր պահեր ձեռնարկեցին, բայց հաշիվը այդպես էլ չփոխվեց:

«Ման Սիթիի» ֆուտբոլիստները, ինչպես նաև Պրեմիեր Լիգայի նորեկ՝ «Սաութհեմփթոնը» շատ հետաքրքիր խաղ անցկացրեցին, կար պայքար, «Սաութհեմփթոնը» լինելով նորեկ, պայքար մղեց իրենից շատ բարձր թիմի հետ, և նույնիսկ կար  պահ երբ նրանք հաղթում էին, բայց հետո «Ման Սիթին» հիշացրեց իր ուժի մասին: 

Անակնկալ չէի համարի այն, որ «Նյուքասլը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»:
 
«Արսենալը» 0-0 խաղաց սեփական հարկի տակ «Սանդերլենդի» հետ:

Իսկ ահա Պրեմիեր Լիգայի ամենատիտղոսակիր թիմերից մյուսը՝ «Մանչեստեր Յունայթեդը», պարտվեց «Էվերթոնին», իսկ այդտեղ, «Էվերթոնը» հաստատ արժանի էր հաղթանակի:

Այսպիսին էր Պրեմիեր Լիգայի առաջին տուր, սպասենք հետագա խաղերին, հատկապես մեր թիմի հաղթանակներին:
 

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15