Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 12 » Վենգեր. «Չելսիի» հետ հանդիպումը չի վճռի չեմպիոնության ճակատագիրը
Վենգեր. «Չելսիի» հետ հանդիպումը չի վճռի չեմպիոնության ճակատագիրը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Բերնլիի» (1:0) նկատմամբ տարած հաղթանակից հետո ասել է, որ «Չելսիի» հետ սպասվող մրցավեճը չի վճռելու չեմպիոնական տիտղոսի ճակատագիրը:
«Այս խաղում շատ էր պայքարը, «Բերնլին» կազմակերպված էր գործում, նման թիմերի հետ խաղում չես կարող թուլացնել տեմպը: Մրցակիցը մեր կյանքը շատ բարդեցրեց, բայց կարծում եմ, որ «Արսենալը» արժանիր էր հաղթանակի:
Չեմ կարծում, թե «Արսենալ» - «Չելսի» խաղը վճռելու է չեմպիոնական տիտղոսի ճակատագիրը: Նրանք երկու խաղ պակաս են անցկացրել եւ 4 միավոր առաջ են մեզանից: Մենք պետք է պարզապես շարունակենք մեր ճանապարհը»,-նշել է Վենգերը:
Ավելացնենք, որ «Արսենալ» - «Չելսի» խաղը կայանալու է ապրիլի 26-ին:
armsport.am
Տարածել լուրը`