Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 23 » Վան Դեր Վիլ. «Այաքսը» ցանկանում է ինձ վաճառել»

Վան Դեր Վիլ. «Այաքսը» ցանկանում է ինձ վաճառել»


Հոնալդական «Այաքսի» պաշտպան Գրեգորի Վան Դեր Վիլն ասել է, որ իր ակումբը ցանկանում է վաճառել իրեն, դրա համար նա նոր ակումբ է փնտրում:

«Ինձ արդեն հայտնի է, որ իմ ակումբը ցանկանում է վաճառել ինձ: Հիմա հասկանում եմ, թե ինչու: Վերջին ժամանակները ինձ վրա մեծ ճնշում է ընկել: Իսկ մամուլում նշում էն այն ակումբներին, որոնք հետաքրքրված են ինձանով: Բայց ես վիրավորված եմ, որ ինձանից ուզում են ազատվել: «Այաքսում» ես անցկացրել եմ իմ կյանքի 7 տարիները, ես երջանի էի այստեղ, սակայն եկել է ժամանակը ինչ-որ բան փոխելու»-ասել է Վան Դեր Վիլը:

Իր հերթին «Այաքսի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Դե Բուրնն ասել է. 
«Ակումբը իր մարտավարությունն ունի, բայց մենք չէինք պատրաստվում վաճառել Գրեգորիին: 2 ամիս առաջ նա խոսել է իմ և ակումբի ղեկավարության հետ` ասելով, որ ցանկանում է լքել «Այաքսը»: Հիմա մենք ուրախ կլինենք նրան վաճառել: Դա նորմալ է, Վան Դեր Վիլը ցանկանում է խաղալ ավելի բարձրակարգ ակումբում»:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15