Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 14 » UEFA All Stars. Չելսիի ֆուտբոլիստները հայտնվել են լավագույնների ցուցակում

UEFA All Stars. Չելսիի ֆուտբոլիստները հայտնվել են լավագույնների ցուցակում


Ըստ իսպանական Mundo Deportivo-ի՝ ՈւԵՖԱ-ն լրջորեն մտածում է All Star խաղեր կազմակերպել եվրոպական բոլոր առաջնությունների ֆուտբոլիստների մասնակցությամբ: 

NBA-ի մոդելով, որտեղ Արևմտյան ու Արևելյան թիմերն են մրցում, այստեղ կլինեն Հյուսիսային և Հարավային թիմեր: Այսինքն Անգլիական Պրեմիեր լիգայի, Բունդեսլիգայի և Ռուսական Պրեմիեր լիգայի աստղերից բաղկացած թիմը կմրցի Լա լիգայի, Սերիա Ա-ի և ֆրանսիական Լիգա 1-ի աստեղերից կազմված թիմի դեմ: Այստեղ արդեն տեղի կունենա անհավանական մի բան՝ մեկ թիմում կլինեն Մեսսին, Ռոնալդուն և Զլատանը:

Ըստ կատալոնական Mundo Deportivo-ի, խաղացողներն ու մարզիչները կընտրվեն օնլայն քվեարկությամբ: Իսկ յուրաքանչյուր թիմից կարող է ընդգրկվել երկու կամ երեք խաղացող:

Առայժմ այս ամենը խոսակցությունների մակարդակով է: Բայց աշխարհի լավագույն աստեղերին մեկտեղելով՝ անհավանական գումարներ կարող են հավաքվել: Հավանաբար ինչ-որ մեկը, ինչ-որ մի տեղ խելահեղ մարքեթինգ պլան է մշակել:

Եթե ծրագիրը կենսունակ լինի, ամառային հանգստի ժամանակ հոգնած ֆուտբոլիստները մրցաշրջանի ավարտից հետո էլ կլինեն ուշադրության կենտրոնում:

Թիմերը, օրինակ,  կարող են նման տեսք ունենալ՝

Հարավային թիմ՝ Բուֆոն, Մարսելո, Կյելինի, Սիլվա, Ալվեշ, Մոդրիչ, Պիռլո, Պոգբա, Իբրահիմովիչ, Ռոնալդու, Մեսսի

Հյուսիսային թիմ՝ Նոյեր, Իվանովիչ, Թերրի, Հյումելս, Ալաբա, Սանչես, Ռոբեն, Կարրիկ, Կասորլա, Ագուերո, Ազար

football365.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15