Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 9 » Տորրեսը պատախանել է Ֆերգյուսոնի, ոչ ճիշտ կարծիքների համար

Տորրեսը պատախանել է Ֆերգյուսոնի, ոչ ճիշտ կարծիքների համար


11Լոնդոնի «Չելսիի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆեռնանդո Տորրեսը, շատ հստակ պատասխանել է «Մանչեստեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հիմար մեկնաբանություններին:

Ինչպես տեղեկացնում է Ֆերնանդո Տորրեսի պաշտոնական կայքը' fernando9torres.com-ը, «Չելսիի» աստղային հարձակվողը վիրավորվել է Ալեքսի հայտնած կարծիքից, որում Ֆերգյուսոնը ասել է, որ «Չելսին» ՉԼ-ն հաղթել է միայն Դրոգբայի շնորհիվ: 

«Ես այդ մարդուն միշտ հարգել եմ որպես մարզիչ, որպես իր գործին նվիրված մարդ, բայց նա արդեն իրեն խառնում է այնպիսի տեղեր, որտեղ նրա կարիքը չի զգացվում: Նա չէ, որ պետք է ասի, թե «Չելսին» ում շնորհիվ է նվաճել իր տիտղոսները: «Չելսին» ապացուցել է ամբողջ աշխարհին, որ այն աշխարհի լավագույն ակումբներից մեկն է, իսկ ոմանք ծանր են տանում իրենց թիմի պարտությունը և իր մրցակցի խոշոր հաղթանակը: «Չելսին» ՉԼ-ն հաղթել է առանձ բացառության, իր բոլոր խաղացողների շնորհիվ: Այստեղ չկա մեկը, ով թիմում ավելորդ տեղ է զբաղեցնում, իսկ այդ «փայլուն» մարզչին, խորհուրդ կտաի զբաղվել իր ակումբով: Մեկ անգամ չէ, որ ես «Լիվերպուլի» կազմում ստիպել եմ նրան գլխիկոր հեռանալ խաղադաշտից և դրա համար շատ ուրախ եմ:»-ասել է Տորրեսը իր տված հարցազրուցի ժամանակ:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15