Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 18 » Տորրեսի ծավալուն հարցազրույցը Elpais.com-ին

Տորրեսի ծավալուն հարցազրույցը Elpais.com-ին


55ArmChelsea.Com-ը ձեզ է ներկայացնում Ֆերնանդո Տորրեսի ծավալուն հարցազրույցը Elpais.com-ին:

1. Ֆերնանդո արդյոք անցյալ մրցաշրջանի սպիները դեռ թարմ են:

Այո: Դա իմ կյանքի ամենածանր շրջանն էր:Լինում են պահեր, երբ քեզ ոչ ոք չի ցանկանում հասկանալ: Իհարկե համացանցը թույլ է տալիս իմանալ, որ հազարավոր մարդիկ քեզ ճանաչում են և դու մենակ չես: Բայց ժամանակը ամեն ինչ դնում է իր տեղը: Երբեմն լիակատար ձախողումը վերջում հաղթանակ է բերում: Պետք է հասկանաս, որ միակ մարդը, որ կարող է օգնել քեզ, դու ինքդ ես: Լավ է սրտացավ ընկերներ ունենալը, բայց պետք է հույսդ դնես միայն քեզ վրա:

2. Ի՞նչն էր ձախողման հիմնական պատճառը:

Շատ բաներ: Մրցաշրջանի միջնամասում ինձ չէր հետաքրքրում` 
«Չելսին» հաղթում էր, թե պարտվում: Շատ խացացողներ, որոնք չեն հայտնվում հիմնական կազմում, կորցնում են իրենց հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ: Չեմ ցանկանում, որ այդ վիճակը կրկնվի։ Ես գիտակցում էի, որ երջանիկ չէի։ Հանդերձարանում ընկերներ չունեի, միայն Մատաի և Լուիսի հետ էի մի փոքր շփվում, քանի որ հետարքրությունս կորել էր: Ռոբերտո դի Մատեոյի գալուստով, իրավիճակը՝ ինձ համար, փոխվեց դեպի լավը։ Այժմ ես կարողանում են վերահսկել որոշ պահեր, որոնք անցյալում չէի կարողանում: 

3. Ինչպե՞ս ես վերաբերվում քննադատություններին:

Լսում եմ, բայց փորձում եմ այն սրտիս մոտ չնդունել:

4. Ո՞վ քեզ օգնեց հաղթահարել այդ ամենը:

Շատ մարդիկ: Բայց ամենավառ օրինակն իմ թիմակից Ֆերեյրան է: Զարմանալի է, որ նա հաղթել է բոլոր հնարավոր մրցաշարերում, չնայած հազվադեպ է հայտնվում մեկնարկային կազմում:

5. Կ՞ա ինչ-որ բան, որից վախենում ես:

Երբեմն հարցազրույցի ժամանակ չեմ կարողանում զսպել զգացմունքներս: Մարդիկ  երբեմն միայն հարցազրույցի վերնագիրն են կարդում, իսկ շարունակությունը` ոչ: Երբեմն միայն վերնագիրը կարդալիս սխալ տպավորություն է ստեղծվում:

6. Ինչպե՞ս ես պատկերացնում քեզ, երբ ավարտես ֆուտբոլային կարիերադ:

Միակ բանը, որի մասին չեմ անհանգստանում, այն է, որ կարիերաս ավարտելուց հետո ոչ ոք չի կարող ասել, որ ես վատ թիմակից եմ եղել`անհարգալից, մեծամիտ: Համոզված եմ, որ 20 տարի անց լավ հարաբերություններ կունենամ Մատայի, Կազոռլայի, Ռամոսի Ռեյնայի և իմ մնացած խաղընկերների  հետ:

7. Ինչպիսի՞ հարաբերությունների մեջ ես Դել Բոսկեի հետ:

Վիսենտեն հիանալի մարզիչ է: Նա բոլորին հավասար է վերաբերվում : Ոչ մի կողմնապահություն: Բայց երբեմն ստիպված եմ լինում ասել այն, ինչ ինձ դուր չի գալիս:

8. Կբացատրեք Իսպանիայի հավաքականի ֆենոմենը:

Մեծ պատիվ է հանդես գալ նման բարձրակարգ հավաքականում: Բայց այս խաղը երկար տարիների աշխատանքի արդյունք է: Թիմում շատ են բարձրակարգ խաղացողները, որոնք ամեն պահի կարող են վճռել խաղի ելքը:

9. 2 տարի առաջ լքեցիր Լիվերպուլը: Չե՞ս կարոտում այն:

«Լիվերպուլն
» իմ կյանքի կարևորագույն մասերից մեկն է: Հիշում եմ Հիդլսբրոյում տեղի ունեցած դժբախտությունը: Պատկերացնում եմ, թե ինչ ողբերգություն է տեղի ունեցել: Պարզապես սարսափելի է: Ես որոշեցի հեռանալ, որովհետև ցանկանում էի կյանքումս նոր քայլ կատարել: Գուցե դա ամենաճիշտ քայլը չէր, բայց դավաճանություն էլ չէր: Կգա ժամանակ, երբ բոլորը կիմանան ամբողջ ճշմարտությունը: Իմ տղան Լիվերպուլում է ծնվել, ծնված օրվանից գնդակից չի ցանկանում բաժանվել:

10. Ինչպե՞ս է կյանքը Լոնդոնում:

Հաճախ եմ Լոնդոնում ռոքնռոլի համերգների գնում և ոչ ոք ինձ չի ճանաչում: Դա հիանալի է:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15