Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 7 » Տորրես.«Սպասում եմ ֆանտաստիկ մրցաշրջանի»

Տորրես.«Սպասում եմ ֆանտաստիկ մրցաշրջանի»


55«Չելսիի» կենտրոնական հարձակվող Ֆերնանդո Տորրեսը, ասել է, որ այս մրցաշրջանից սպասում է ֆանտաստիկ արդյունքներ, թե անհատական, թե թիմային:

«Մենք նախորդ մրցաշրջանում, հաղթել ենք Չեմպիոնների Լիգան և դա մեզ մեծ ուժ է տվել: Հիմա մենք արդեն կարող ենք հաղթել ցանկացած տիտղոս:

Մենք հաղթեցինք անցած տարի, բայց մենք հիմա ավելի ուժեղ ենք: Հիմա մենք արդեն ունենք հարձակվողական խաղ, իսկ ես պլանավորում եմ նվաճել շատ անձնական տիտղոսներ, իհարկե թիմաին խաղի շնորհիվ:

Այս մրցաշրջանը ինձ համար չափազանց կարևոր է: Ակումբը լքել է Դրոգբան, իսկ դա նշանակում է, որ ինձ վրա հսկայական պատասխանատվություն է ընկել, իսկ ես այլևս չեմ պատրաստվում հիասթափեցնել մարզչական շտաբին և թիմի երկրպագուներին:»-ասել է Ֆերնանդո Տորրեսը

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15