Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 11 » Տորրես. Մատան հուսահատվել է հավաքական չհրավիրվելու պատճառով

Տորրես. Մատան հուսահատվել է հավաքական չհրավիրվելու պատճառով


 «Չելսիի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Ֆերնանդո Տորրեսը խոսել է իր թիմակից Խուան Մատայի ԱԱ 2014 թվականի առաջնության ընտրական փուլի առաջիկա խաղերին չհայտավորվելու մասին:

«Մատան հուսահատվել է այն փաստից, որ չի ընդգրկվել  հավաքականի կազմում: Բայց նա լավ է խաղում: Երկար չեմ խոսի, որովհետև չեմ կարող օբյեկտիվ լինել:

 Մենք բազմակողմանի զարգացած ֆուտբոլիստներ ունենք ու դա օգտակար է: Այսօր այստեղ են գտնվում 23 ֆուտբոլիստներ, որոնց մարզիչը հավատում է: Բայց դա չի նշանակում, որ մյուսներին չի հավատում, ուղղակի մրցակցությունը մեծ է: Իսպանիայի բախտը բերել է,որ ընտրության մեծ հնարավորություններ ունի: Մենք հիանալի գիտենք այն ֆուտբոլիստներին, ովքեր չեն հրավիրվել հավաքական»- ասել է Տորրեսը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15