Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 2 » Տորրես. «Մատան արժանի էր այդ գոլին»

Տորրես. «Մատան արժանի էր այդ գոլին»


Marca հրատարակչությանը տված փոքրիկ հարցազրույցում Ֆերնանդո Տորրեսն ասել է. «Մատան արժանի էր այդ գոլին: Հաճելի է տեսնել, թե ինչպես է նա ուրախանում և տոնում հաղթանակը»:

Շատ տարօրինակ խաղ ցույց տվեց Տորրեսը, ով խփեց մեկ գոլ և տվեց արդյունավետ փոխանցում. «Չեմ կարող պահանջել ավելին, քանի որ սա թիմային աշխատանք է և ընկերական ոգին մեզ առաջնորդեց այս հաղթանակին»:

«Միշտ ցանկանում ես հաղթել ավելի ու ավելին: Հիմա մենք վայելում ենք վստահ հաղթանակը, որը տոնեցինք Իտալիայի նման մեծագույն թիմի դեմ»:

«Չելսիի» հարձակվողին հատկապես հաճելի է, որ իր ակումբակից Խուան Մատան կարողացավ գել խփել այն բանից հետո, երբ իր 3-րդ գոլը խփեց հենց ինքը` Ֆերնանդոն. «Ինձ համար ամենահաճելին այն է, որ ես տեսնում եմ, թե ինչպես է ժպտում և տոնում իր հաղթանակը Մատան: Նա արժանի էր դրան»:



  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15