Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 28 » Տորրես. «Հույս ունեմ, որ երբևէ ինձ կհիշեն, ինչպես Դրոգբային են հիշում»

Տորրես. «Հույս ունեմ, որ երբևէ ինձ կհիշեն, ինչպես Դրոգբային են հիշում»


Լոնդոնի  «Չելսիի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորրեսը հայտնել է, որ Դիդիե Դրոգբայի հեռանալուց հետո հենց ինքն է լինելու  «Չելսիի» հարձակման առաջատարը: 28-ամյա ֆուտբոլիստը, որի տրանսֆերի համար լոնդոնյան ակումբը վճարեց 50 մլն ֆունտ ստեռլինգ, վերջնականապես որոշել է ապացուցել, որ  «Չելսին» իզուր չի վճարել այդքան մեծ գումար:

«Ինձ դուր է գալիս պատասխանատվությունը, դրա վրա է հիմնված իմ ամբողջ կյանքը: Դիդիեն շատ բան է արել «Չելսիի» համար` խփելով իր վերջին գնդակը Չեմպիոնների Լիգայի եզրափակչում: Նա մեզ համար ներշնչանքի աղբյուր էր: Մենք ունենք հիանալի հարաբերություններ, ես խոսել եմ նրա հետ այն ժամանակ, երբ նա որոշեց լքել Լոնդոնը: Նա ինձ մաղթեց ամենայն բարիք: Հույս ունեմ, որ «Չելսիի» երկրպագուները մի օր իմ մասին կհիշեն այնպես, ինչպես հիմա հիշում են Դրոգբայի մասին»:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15