Գլխավոր էջ » 2012 Դեկտեմբեր 9 » Տորրես.«Հնարավոր է, սա մեր միակ շանսն է»
Տորրես.«Հնարավոր է, սա մեր միակ շանսն է»

«Աշխարհի ակումբային առաջնությունը մի այնպիսի մրցաշար է, որին մասնակցելու հնարավորություն գուցե մեկ անգամ ունենաս: Դրա համար պետք է նախ հաղթել Չեմպիոնների լիգան: Ճիշտ է, շատ բան չգիտենք մրցաշարին մասնակցող այլ թիմերի մասին, բայց դեռ ժամանակ ունենք` դա անելու: Քիչ, թե շատ ծանոթ ենք «Կորինտիանսին«, բավական ուժեղ թիմ է: Շատերը մեզ համարում են մրցաշարի գլխավոր ֆավորիտը, սակայն հաճախ ֆավորիտ լինելը խանգարում է: Մրցակցից ուժեղ լինելը պետք է ապացուցես հենց խաղադաշտում:
Ինչ վերաբերում է Իսպանիայի հավաքականին, ապա ամռանը հնարավորություն ունենք մասնակցելու Կոնֆեդերացիաների գավաթին: Իսպանիան այս մրցաշարը երբեք չի հաղթել: Սա իմ ու իմ սերնդակիցների վերջին հնարավորությունն է հաղթել այս մրցաշարը: Իհարկե մեր գլխավոր նպատակը Բրազիլիայում կայանալիք Աշխարհի 2014 թվականի առաջնությունը հաղթելն է: Կփորձենք բրազիլացիներին հաղթել հենց իրենց երկրում:»-ասել է Տորրեսը:
Տարածել լուրը`