Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 26 » Տորրես. «Բենիտեսը ինձ զիջումներ չի անում»

Տորրես. «Բենիտեսը ինձ զիջումներ չի անում»


Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը ասել է, որ Ռաֆա Բենիտեսը իրեն ոչ մի զիջում չի անում և բոլոր ֆուտբոլիստները նրա համար հավասար են:

«Այդպիսի բաներ լինում են ֆուտբոլում, բայց սա այդ դեպքը չէ: Բենիտեսը շատ պահանջկոտ մարզիչ է: Նա կարող է տասն անգամ բացատրել քեզ իր միտքը, եթե դրա անհրաժեշտությունը կա: Իսկ դրանից հետո դու պետք է անես նրա ասածները անթերի: Նա ո՛չ ինձ, ո՛չ էլ մյուսների զիջումներ չի անում: 

Դրա համար մենք պետք է շատ աշխատենք և ցույց տանք մեր ողջ ընդունակությունները:» - ասել է Տորրեսը Marca-ին տված հարցազրույցում:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15