Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 27 » Տորրես.«Ազարը ոչ մի տեղ էլ չի գնա»

Տորրես.«Ազարը ոչ մի տեղ էլ չի գնա»


11Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը, Ֆերնանդո Տորրեսը երաշխավորել է, որ Էդեն Ազարը ոչ մի տեղ չի գնալու:

«Իրոք չգիտեմ ինչ են մտածում մարդիկ, երբ նման ինֆորմացիա են տարածում: Ինչպես կարող է Ազարը հեռանալ «Չելսիից»: Դա ձեզ մի փոքր անհավատալի չի՞ թվում:

Ազարը դեռ այս ամառ է տեղափոխվել «Չելսի», այստեղ նա խաղում է ֆանտաստիկ, այստեղ նրան հասկանում են բոլորը և սովորել են նրա խաղաոճին, ի վերջո այստեղ նրան բոլորը սիրում են, և ըստ ձեզ ինչը պիտի ստիպի նրան հեռանալ լոնդոնից, «արքայական ակո՞ւմբը», ոչ դուք սխալվում եք, «Ռեալը» Ազարին չի ստիպի հեռանալ «Չելսիից»:

Ի դեպ, կուզեմ մի բան էլ ասել այս ինֆորմացիայի տարածման գլխավոր հերոսին՝ Բենտեկեին: Սիրելի Բենտեկե, դու այլ գործ չո՞ւնես, որ սկսել ես «Չելսիին» իրար խառնել: Ի՞նչ է նշանակում Ազարը հեռանալու է, քանի որ «Ռեալը» նրա երազանքն է, դա քո ի՞նչ գործն է, կամ դու ինչի՞ց վերցրեցիր, որ նրա երազանքը «Մադրիդի» այդ թիմն է: Լավ կլինի դու քո թիմի գործերով զբաղվես, որ գոնե նման հաշիվներով պարտվեք:»-ասել է Ֆերնանդո Տորրեսը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15