Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 29 » Տորրես.«Այժմ ավելի ուժեղ ենք»

Տորրես.«Այժմ ավելի ուժեղ ենք»


66
«Չելսիի» կենտրոնական հարձակվող Ֆերնանդո Տորրեսը  խոսել է «Արսենալ»-«Չելսի» սկզբունքային հանդիպման մասին:

«Մեր  թիմը նախորդ մրցաշրջանում հաճախ էր պաշտպանվում, բայց նախորդ մրցաշրջանի համեմատ մենք սկսել ենք գնդակը ավելի շատ վերահսկել: Դրա պատճառով է, որ մենք քիչ հնարավորություններ ենք տալիս մրցակիցներին գրոհելու և գոլ խփելու համար: Մենք արագ ետ բերեցինք մեր դիրքերը: 

Ես ուշադրություն չեմ դարձրել մեր խաղերի վիճակագրություններին, բայց համոզված եմ, որ այն ցույց է տալիս, որ մենք ավելի շատ ենք տիրում գնդակին: Ինձ համար պաշտպանվելու լավագույն միջոցը գնդակի վերահսկումն է, քանի որ երբ գնդակը քո մոտ է, հակառակորդը ուղղակի չի կարող հարձակվել: Մենք գիտենք, որ «Արսենալը»` հատկապես խաղալով տանը, պետք է ձգտի հաղթել մեզ: Նրանք հավանաբար կստեղծեն շատ գոլային պահեր: 

Մենք պետք է ձգտենք հաճախ գրոհել: Հնարավոր է, որ հանդիպման ելքը վճռի 1 խփած գնդակը: Կարևորն այն է, որ մենք գրեթե առանց կորուստների կարողանում ենք հսկել գնդակը: Մեր թիմն ունի այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք կարող են օգտվել ազատ տարածություններից և վտանգ ստեղծել մրցակցի դարպասին: 

«Արսենալի» դեմ խաղում կարևոր է հստակ կատարել վերջին փոխանցումները, և մենք վստահ ենք, որ կարող ենք անել այդ ամենը: Այս խաղի ելքը կարող են վճռել մանր դրվագները: Հաղթանակի բանալին համակենտրոնացվածության մեջ է»- ասել է Տորրեսը: 

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15