Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 31 » Տորրես. ««Ատլետիկոն» իմ առաջին սերն է»

Տորրես. ««Ատլետիկոն» իմ առաջին սերն է»


Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսն ասել է, որ իր համար դժվար կլինի խաղալ  «Ատլետիկոյի» դեմ, սակայն նա կանի ամեն ինչ, որ իր ակումբը հաղթի Եվրոպայի Սուպերգավաթը:

«Երբ իմ ակումբը խաղաց «Ատլետիկոյի» դեմ, ես վնասվածք ունեի, այդ պատճառով ուրբաթ օրը հատուկ օր է լինելու: Կյանքումս առաջին անգամ ես ցանկանում եմ, որ «Ատլետիկոն» պարտվի: Ես երբեք չեմ թաքցրել իմ սերն այդ ակումբի հանդեպ, որն ինձ ճանապարհ է հարթել դեպի մեծ ֆուտբոլ: «Լիվերպուլում» ես մտածում էի, որ գտնվում եմ տանը, սակայն սխալ գտնվեցի: Ատլետիկոն իմ առաջին սերն է: Ես սիրում եմ երկրպագուներին: Հուսով եմ, որ նրանք ինձ կհասկանան: Կնշե՞մ արդյոք ես խփածս գոլը, թե ոչ: Դա ցույց կտա զգացմունքները: Կարևորը, որ «Չելսին» հաղթի այդ տիտղոսը:»-ասել է Ֆերնանդո Տորրեսը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15