Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 23 » Տորգան Ազարը պայմանագիր կնքեց Մյոնխենգլադբախի «Բորուսսիայի» հետ

Տորգան Ազարը պայմանագիր կնքեց Մյոնխենգլադբախի «Բորուսսիայի» հետ


Բելգիացի կիսապաշտպան Տորգան Ազարը պայմանագիր է կնքել Մյոնխենգլադբախի «Բորուսսիայի» հետ: Գերմանական ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը: Ավելի վաղ 21-ամյա ֆուտբոլիստը «Բորուսսիայում» հանդես էր գալիս վարձավճարով, իսկ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում էին «Չելսիին»:

-Վերջին ամիսների ընթացքում Տորգանը ցույց տվեց, որ տաղանդավոր է: Մենք ուրախ ենք, որ նրա հետ պայմանագիր ենք կնքել, իսկ նա ընտրել է մեզ առաջիկա տարիներն այս թիմում անցկացնելու համար,-ասել է «Բորուսսիայի» սպորտային տնօրեն Մաքս Էբերլը:



sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15