Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 25 » Տորես. Միշտ չեն հաղթում լավագույնները

Տորես. Միշտ չեն հաղթում լավագույնները


«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի` «Բարսելոնայի» հետ պատասխան կիսաեզրափակիչ հանդիպման արդյունքը` 2:2:

«Սա ֆուտբոլ է: Միշտ չէ, որ հաղթում են լավագույնները: Մենք գիտեինք` ինչպես է պետք խաղալ «Բարսելոնայի» դեմ: Նրանք իրենց լավագույն հանդիպումը չանցկացրին, իսկ մենք օգտագործեցինք մեր ուժեղ կողմերը և երկու խաղում էլ լավ հանդես եկանք: Ռամիրեսը շատ կարևոր գոլ խփեց», - իսպանացու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը»:
«Բարսելոնան» աշխարհի լավագույն թիմն է: Մենք խաղալու ենք երկու եզրափակիչներում, իսկ Պրեմիեր լիգայում պայքարելու ենք 4-րդ տեղի համար: Մենք կարող ենք փոխել այս վատ մրցաշրջանը», - հայտարարել է Տորեսը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15