Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 14 » Թոմաշ Կալաս․ «Ստիպված էի նոր տարվա գիշերը անցկացնել ինքնաթիռում»

Թոմաշ Կալաս․ «Ստիպված էի նոր տարվա գիշերը անցկացնել ինքնաթիռում»


«Չելսիի» 21-ամյա պաշտպան Թոմաշ Կալասը,ով վարձավճարով հանդես է գալիս «Միդլսբրոյում», խոստովանել է,որ ստիպված է եղել նոր տարվա գիշերը անցկացնել ինքնաթիռում:

«Ամեն ինչ շատ արագ ստացվեց։ Ինձ զանգահարեցին և ասացին,որ տեղափոխվում եմ «Միդլսբրո»։ Այդ պատճառով էլ ես ստիպված էի նոր տարվա գիշերը անցկացնել ինքնաթիռում։ 

Մրցաշրջանի առաջին կեսում իմ անցկացրած հանդիպումները կարելի է մատների վրա հաշվել։ Բոլորն էլ գիտեն,որ իմ վարձակալությունը Գերմանիայում չանցավ այնպես,ինչպես բոլորը պլանավորում էին։ 

Բայց ես ուրախ եմ,որ «Միդլսբրոյում» միանգամից ստացա խաղալու հնարավորություն։ Հուսով եմ՝ ես կստանամ բավարար խաղաժամանակ և կշարունակեմ կատարելագործվել։ 

Նշանակություն չունի,թե որ դիրքում կխաղամ։ Ես ինձ ավելի շատ համարում եմ կենտրոնական պաշտպան,բայց եթե ինձ ասեն,որ պետք է խաղամ եզրերում,ես կհամաձայնվեմ»,-ասել է նա։

Armchelsea.com




  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15