Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 28 » Թերի. «Աբրամովիչն անում է ամեն ինչ «Չելսիի» համար»

Թերի. «Աբրամովիչն անում է ամեն ինչ «Չելսիի» համար»


Լոնդոնի «Չելսիի» ավագ Ջոն Թերին գովաբանել է ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին` տրանսֆերների և ֆուտբոլի մասին հետաքրքրվելու համար:

«Շատ փող է ծախսվել տրանսֆերների վրա: Ես մտածում եմ, որ շատերն են «Չելսիից» այդպիսի ծախսեր սպասում: Մենք Չեմպիոնների Լիգայի հաղթողներն ենք, և կարող ենք կարող ենք մեզ թույլ տալ ձեռք բերել հիանալի ֆուտբոլիստներ:

 Ուրախ եմ, որ մեր ակումբն ունի այնպիսի սեփականատեր, ինչպիսին է Ռոման Աբրամովիչը: Նա միշտ փորձում է ուժեղացնել թիմը և շատ միջոցներ է ներդնում դրա համար: Նա ցանկանում է, որ «Չելսին» իշխի ողջ Եվրոպայում: 

Շատ հաճելի է, երբ դու հանդես ես գալիս աշխարհի լավագույն ակումբում, ոին ունի լավագույն սեփականատերը»-ասել է Թերին:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15