Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 5 » Թերի. Ինձ համար Ազարը Մեսսիի և Ռոնալդուի մակարդակի ֆուտբոլիստ է

Թերի. Ինձ համար Ազարը Մեսսիի և Ռոնալդուի մակարդակի ֆուտբոլիստ է


«Չելսիի» ավագ Ջոն Թերրին խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի` «Սթոք Սիթիի» հետ խաղից (2:1) ունեցած տպավորություններից: Թերրին նաև գովաբանել է կիսապաշտպան Էդեն Ազարին, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

-Բարդ հանդիպում էր, բայց մենք նախապես դա գիտեինք: Առաջին խաղակեսն ակտիվ պայքարում ընթացավ: «Սթոք Սիթին» շատ կազմակերպված թիմ է, բայց «Չելսին» ցույց տվեց իր վճռականությունը և համբերատարությունը: Չարլի Ադամի ֆանտաստիկ գոլը զարմացրեց մեզ, բայց երկրորդ խաղակեսում մեր թիմը հստակ գիտեր` ինչ պետք է անի:

Այս խաղում փայլեց Էդեն Ազարը: Նա ամբողջ տարվա ընթացքում եղել է մեր լավագույն ֆուտբոլիստը: Ինձ համար Ազարը Մեսսիի և Ռոնալդուի մակարդակի ֆուտբոլիստ է, բայց դրա հետ մեկտեղ նա շարունակում է ավելի ու ավելի լավը դառնալ,-Թերրիի խոսքերը մեջբերել է «BBC Sport»-ը:

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15