Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 3 » Թերի. Հիասթափված ենք, որ տարին սկսեցինք պարտությամբ

Թերի. Հիասթափված ենք, որ տարին սկսեցինք պարտությամբ


«Չելսիի» պաշտպան Ջոն Թերրին իր մեկնաբանությունն է տվել Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի` «Տոտենհեմի» հետ խաղի վերաբերյալ, որում «ազնվականները» 3:5 հաշվով պարտություն կրեցին:

«Մենք հիասթափված ենք, բայց թիմով արդեն խոսել ենք հանդերձարանում. պետք է միասնական մնանք, կրկին հաղթենք և վերադարձենք առաջատարի կարգավիճակը: Շատ հիասթափված ենք, որ 2015 թվականը սկսեցինք պարտությամբ, բայց պետք է շարունակենք առաջ շարժվել:

Կարծում եմ` խաղի ընթացքում հատվածաբար լավ խաղացինք, բայց մեր օրը չէր: Պետք է մոռանանք այս խաղը և առաջ շարժվենք»,-Թերրիի խոսքը մեջբերված է «Չելսիի» պաշտոնական կայքից:

Այժմ «Չելսին» ունի 46 միավոր և նույնքան միավոր ունեցող «Մանչեսթեր Սիթիի» հետ կիսում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15