Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 7 » Թերին խնդրում է Աբրամովիչին

Թերին խնդրում է Աբրամովիչին


«Չելսիի» 31-ամյա ավագ Ջոն Թերին ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին խնդրել է նոր պայմանագիր առաջարկել 34-ամյա կոտդիվուարցի Դիդյե Դրոգբային:

«Ես շատ եմ ցանկանում, որ նա մնա: Դրոգբան մեծագույն ֆուտբոլիստ է: Նրա շնորհիվ մենք հայտնվեցին Չեմպիոնների լիգայի եզրափակչում եւ նվաճեցինք Անգլիայի գավաթը:

Ակումբում ամեն ինչ որոշում է Աբրամովիչը: Այդ պատճառով ես նրան խնդրում եմ չթողնել Դրոգբային: Նրան 20 միլիոն ֆունտ ստերլինգով հրավիրում են Չինաստան, իսկ նա ցանկանում է մնալ «Չելսիում», քանի որ այն համարում է իր տունը: Ես խնդրում եմ Աբրամովիչին նոր պայմանագիր առաջարկել Դրոգբային», - Թերիի խոսքը մեջբերում է The Sun-ը:


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15