Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 14 » Թերի. Լավ գիտենք, թե ինչի է ընդունակ մրցակիցը

Թերի. Լավ գիտենք, թե ինչի է ընդունակ մրցակիցը


«Չելսիի» ավագ Ջոն Թերին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Նապոլիի» դեմ պատասխան հանդիպումից առաջ ասել է, որ իրենք շատ լավ են ուսումնասիրել մրցակցին:

«Եթե ամեն ինչ լավ ընթանա, մենք ականատես կլինենք ակումբի լավագույն հանդիպումներից մեկին: Կարևոր դեր կխաղան առաջին րոպեները: Լավ սկիզբը կբորբոքի տրիբունաներին և կօգնի մեզ, որպեսզի հավատանք մեր ուժերին:  

Առաջին խաղում իտալացիներն ապացուցեցին, որ կարողանում են լավ գրոհել: Այժմ մենք լավ գիտենք, թե ինչ դժվարություններ կարող է առաջացնել այդ թիմը:

Կարող եմ ասել, որ թիմակիցներս համապատասխան ձևով տրամադրվել են խաղին և ամեն ինչ կանենք, որպեսզի «Չելսին» դուրս չմնա մրցաշարից»,- Թերիի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Չելսի» - «Նապոլի» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15