Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 27 » ԹԵՐՐԻՆ ԿԱՐՈՂ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՉԼ-Ի ԳԱՎԱԹԸ

ԹԵՐՐԻՆ ԿԱՐՈՂ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՉԼ-Ի ԳԱՎԱԹԸ


ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Լոնդոնի «Չելսի»-ի ավագ Ջոն Թերին կարող է բարձրացնել Չեմպիոնների Լիգայի գավաթն այն դեպքում, երբ թիմը հաղթանակ տանի մրցաշարի` Մյունխենում կայանալիք եզրափակիչ խաղում: Այդպիսի որոշում է կայացրել ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը: Ֆուտբոլիստին թույլ է տրվել նաև մասնակցել եզրափակչի մասնակիցներին մեդալների հանձնման արարողությանը:

«Բարսելոնա»-ի հետ մրցաշարի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման ժամանակ Թերին ոտքով հարվածել է Ալեքսիս Սանչեսի մեջքին, ինչի համար էլ որակազրկվել է:

Մայիսի 19-ին «արիստոկրատներ»-ը Եվրոպայի ամենակարևոր տիտղոսը նվաճելու համար կպայքարեն «Բավարիա»-ի դեմ:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15