Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 4 » Սքոուլզ․«Մոուրինյոն ինքն է մեղավոր»

Սքոուլզ․«Մոուրինյոն ինքն է մեղավոր»


«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պոլ Սքոուլզը կարծում է,որ Մոուրինյոն ինքն է մեղավոր «Չելսիի» խնդիրների համար։

Դեռ մի քանի շաբաթ առաջ կապույտները վստահորեն գլխավորում էին մրցաշարային աղյուսակը,բայց մի քանի անհաջողություններից հետո «Մանչեսթեր Սիթին» հավասարվեց նրանց հետ միավորներով։

«Ես համաձայն չեմ Ժոզե Մոուրինյոյի հետ։ Չեմ կարծում,որ մրցավարությունը «Սաութհեմպտոնի» և «Տոտտենհեմի» դեմ այդքան վատն էր։

Նրա թիմը հոգնած է թվում։ Այդ պատճառով հարց է առաջանում`ինչու նա հանգիստ չէր հատկացնում որոշ ֆուտբոիստների «Դերբիի» և «Սպորտինգի» դեմ։

«Սպորտինգի» դեմ հանդիպումը չուներ ոչ մի նշանակություն,բայց նա խաղադաշտ դուրս բերեց Գարի Կեհիլին, Ասպիլիկուետային,Մատիչին, Ֆաբրեգասին և Կոստային»,-Սքոուլզի խոսքերն է մեջբերում The Independent-ը։

Armchelsea.com




  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15