Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 3 » Սքոուլզ․«Ջերարդը պետք է «Չելսի» տեղափոխվեր»

Սքոուլզ․«Ջերարդը պետք է «Չելսի» տեղափոխվեր»


«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պոլ Սքոուլզը կարծում է,որ «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը 10 տարի առաջ պետք է տեղափոխվեր «Չելսի»։

Արդեն 2-րդ օրն անընդմեջ անգլիական պարբերականները խոսում են Ստիվեն Ջերարդի՝ «Լիվերպուլից» հեռանալու որոշման մասին։ Սթիվենը կհեռանա Անգլիական Պրեմիեր լիգայից առանց նվաճելու այն։

«Նա պետք է տեղափոխվեր «Չելսի»,երբ «Չելսին» 2-րդ անգամ նրան գնելու առաջարկ արեց։ 

Այդ ժամանակ չկար կասկած,որ «Չելսին» կկարողանա նվաճել տիտղոսը։

Կան մարդիկ,որ կարծում են,եթե Սթիվենը տեղափոխվեր «Չելսի», նրա հաջողությունները նշանակալից չէին լինի։ Ես համաձայն չեմ։ Տրանսֆերները ֆուտբոլի մի մասն են»,-ասել է Սքոուլզը։

Armchelsea.com




  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15