Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 1 » Սքոուլզ. Ֆերգյուսոնից հետո Մոուրինյոն է փորձում ազդել որոշում կայացնողների վրա

Սքոուլզ. Ֆերգյուսոնից հետո Մոուրինյոն է փորձում ազդել որոշում կայացնողների վրա


«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպան Փոլ Սքոուլզը կարծում է, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի կարողանա ազդել մրցավարների վրա այնպես, ինչպես դա անում էր «կարմիր սատանաների» մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը:

-Զարմանալի չէ, որ սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո Ժոզե Մոուրինյոն, ով Պրեմիեր լիգայի ամենահաջողակ մարզիչն է, փորձում է ազդել այն մարդկանց վրա, ովքեր որոշումներ են կայացնում` մրցավարներից մինչև Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիա: Նրա խնդիրն այն է, որ ազդեցություն չկա: 

Բոլոր թոփ-մարզիչներն էլ փորձում են ճնշում գործադրել: Մոուրինյոն աշխատում է իր թիմի համար, և ես հասկանում եմ` ինչու է նա այդպես վարվում: Սակայն մրցավարները չեն ճնշվում: Նրանց դուր է գալիս, երբ ինչ-որ մեկն ասում է` ինչպես է պետք աշխատել:

Կարծում եմ` որոշ մարզիչներ ցանկացել են դուր գալ Ֆերգյուսոնին, «Մանչեսթեր Յունայթեդի» տնային խաղերի ժամանակ փորձել են խուսափել սխալներից: Չգիտեմ` ինչ արձագանք է Մոուրինյոն սպասում մրցավարների կողմից: Եթե նա հույս ունի, որ մրցավարները «Չելսիի» ֆուտբոլիստների մասնակցությամբ վիճելի դրվագները երկար կքննարկեն, այդպես չի լինի,-գրել է Սքոուլզը «Independent»-ի իր սյունակում:

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15