Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 30 » Սուպեր Ֆրենկիի թատրոնը, 3 միավոր բերեց «ազնվականներին»` «Էվերթոն» 1-2 «Չելսի»

Սուպեր Ֆրենկիի թատրոնը, 3 միավոր բերեց «ազնվականներին»` «Էվերթոն» 1-2 «Չելսի»


11Քիչ առաջ ավարտվեց ՊԼ-ի 20-րդ տուրի «Էվերթոն»-«Չելսի» խաղը, որում, կարծում եմ Լեմպարդը վերջնականապես փակեց իր «Չելսիից» հեռանալու հարցը:

Խաղն ուղղակի շոկային սկսվեց ազնվականները համար: Խաղի 63-րդ վարկյանին, Գուդիսոն Պարկի տերերի առաջատար՝ Սթիվեն Պիենարը բացեց խաղի հաշիվը: Նույնիսկ գոլից հետո, «Էվերթոնը» շարունակում էր գրոհել, եղավ դեպք, որտեղ գնդակը դիպավ դարպասաձողին, և միայն առաջին խաղակեսում, Չեխը ևս 2 անգամ ֆանտաստիկ խաղաց և փրկեց «ազվնականներին»:

Բայց այնպես էլ չէր, որ առաջին խաղակեսը դաշտի տերերի բացահայտ առավելությամբ անցավ: 42-րդ րոպեին, «ազնվականների» իսկական լեգենդ՝ Ֆրենկ Լեմպարդը հավասարացրեց խաղի հաշիվը, Ռամիրեսի և Տորրեսի սկսած գրոհից հետո:

Խաղի 71-րդ րոպեին, Ֆրենկին էլ ավելի ուրախացրեց լոնդոնյան ակումբի երկրպագուներին: Մեկ գրոհ, որում առնվազն 3 անգամ «ազնվականները» կարող էին գրավել դարպասը, բայց դա չհաջողվեց ոչ ոքին, բացի՝ Սուպեր Ֆրենկիից:

Խաղի վերջանամասում արդեն «Չելսիի» ֆուտբոլիստները ակնհայտորեն խաղը մոտեցնում էին ավարտին, իսկ դաշտի տերերը ամեն կերպ փորձում էին գոնե 1 միավոր վաստակել: Այնպես ստացվեց, որ դրան ավելի մոտ էին լոնդոնցիները: Լոնդոնցիների միանգամից 3 ֆուտբոլիստ, դուրս եկավ «Էվերթոնի» միայնակ մնացած պաշտպան՝ Դիստեյնի դեմ, որն ուղղակի անցկացնելով ֆանտաստիկ խաղ, այս անգամ էլ Տորրեսին գլխիկոր թողեց: Տորրեսը, Օսկարը և Մոզեսը միասին շարժվեցին առաջ, Օսկարը գնդակը փոխանցեց Տորրեսին, իսկ Տորրեսն իր հերթին չգրավեց դարպասը:

Այսպիսով «ազնվականները» կամային հաղթանակ են տոնում, իսկ Լեմպարդն ուղղակի ապացուցում է, որ նրան հարկավոր է պայմանագիր առաջարկել ոչ թե 1 կամ 2 տարվա, այլ մինգամից 100 տարվա:


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15