Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 22 » «Շախտյոր» - «Չելսի». Խաղից առաջ

«Շախտյոր» - «Չելսի». Խաղից առաջ


44Երեքշաբթի երեկոյան կվերսկսվի Չեմպիոնների լիգայի խաղարկությունը: Մրցաշարի հեղինակավոր գրանդ ակումբները պայքարելու են հերթական երեք միավորները վաստակելու համար:

Այդ օրը պայքարի մեջ է մտնելու նաև Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Լոնդոնի 
«Չելսին»: Ազնվականների մրցակիցը Ուկրաինայի վերջին  տարիների գործող չեմպիոն Դոնեցկի «Շախտյորն» է:

Անշուշտ, լարված և անզիջում պայքար է ընթանալու: Բուքմեյքերները ավելի բարձր են գնահատում 
«Չելսիի» հաղթանակը, սակայն հանքափորները յուրաքանչյուրի համար էլ բարդ մրցակից են, և փորձելու են սեփական երկրպագուների աջակցության ներքո հաղթահարել ազնվականների արգելքը:

Հայ ֆուտբոլասերների համար այս խաղը առանձնակի հետաքրքրություն է առաջացնում, քանի որ 
«Շախտյորի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի առաջատար կիսապաշտպան Հենրիխ Մխրթարյանը, ով այս տարի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում արդեն հասցրել է երկու անգամ պատժել հակառակորդին:

Երկու թիմերն էլ այս  սկզբունքային հանդիպմանը մոտենում են բավականին բարձր տրամադրությամբ: 
«Ազնվականները» պրեմիեր լիգայի վերջին տուրում գեղեցիկ հաղթանակ են  տարել Լոնդոնյան դերբիում: «Չելսին» 2:4 հաշվով վստահ, բայց դժվար հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Շախտյորն» էլ իր հերթին 2:1 հաշվով առավելության է հասել «Իլիչևեցի» նկատմամբ:

Ինչպես 
«Չելսին», այնպես էլ «հանքափորները», վստահորեն գլխավորում են  իրենց առաջնությունների մրցաշարային աղյուսակը: Այնպես որ, բոլորս անհամբեր սպասում ենք  այս հետարքրքիր հակամարտության մեկնարկին...

Խաղի մրցավար` Դամիր Սկոմինա (Սլովենիա)
Մարզադաշտ`Դոմբաս Արենա
Ամսաթիվ`23.10.2012,  22:45
Հավանական մեկնարկային կազմեր`

«Շախտյոր»՝
Պյատով, Չիգիրինսկի, Սրնա, Շևչուկ, Սռնա, Կոբին, Տեյշերա, Մխիթարյան, Վիլյան, Կոստա, Ադրիանո:

«Չելսի»՝
 Չեխ, Իվանովիչ, Թերի, Լուիս, Քոուլ,Միկել, Ռամիրես, Մատա, Օսկար, Ազար, Տորրես:



  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15