Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 18 » Սեսկ Ֆաբրեգաս. «ոսկե դարն» անցել է

Սեսկ Ֆաբրեգաս. «ոսկե դարն» անցել է


Լոնդոնի «Արսենալի» նախկին խաղացող, Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտարարել է, որ թեեւ լոնդոնյան ակումբի «ոսկե դարն»  անցել է, սակայն կատալոնացիներին շատ բարդ կլինի հաղթել Ռոբերտո Դի Մատեոյի թիմին:

«Անդրե Վիլաշ Բոաշի պաշտոնանկությունից հետո «Չելսին» վերածվելէ ծանրաշարժ թիմի: Նրանք չեն կարողանում արագ տեղաշարժվել: Այդ թիմը շատ ավելի ուժեղ էր Մոուրինոյի օրոք:

Այժմ նրանք խաղում են պաշտպանական ֆուտբոլ: Իսկ դա այն է, ինչ մեզ պետք է: Հարձակման ծայրին նրանց մոտ Տորեսն է, որի հնարավորությունները մեզ հայտնի են: Մենք կկարողանանք վերահսկել խաղը:

«Չելսիի» մարտավարությունը մեզ հասկանալի է` պաշտպանություն եւ արագ հակագրոհ: Մենք պետք է զգուշանանք Դրոգբայից, քանի որ նա հրաշալի է գործում հարձակման ժամանակ:

Նրանք կոշտ ֆուտբոլ են խաղում: Մեզ համար շատ բարդ է լինելու, բայց մենք Լոնդոն ենք եկել հաղթելու համար եւ կհասնենք մեր նպատակին», - Ֆաբրեգասի խոսքը մեջբերում է The Sun-ը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15