Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 19 » Ռոջերս. Ձգտում ենք հաղթել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում

Ռոջերս. Ձգտում ենք հաղթել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում


«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել է, որ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունն իր թիմի համար մեծ նշանակություն ունի: 

Մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում «Լիվերպուլը» մրցելու է «Չելսիի» հետ, առաջին հանդիպումը կայանալու է հունվարի 20-ին, Լիվերպուլում: Ռոջերսը, ով «Չելսիի» մարզչական անձնակազմում աշխատել է 2004-2008 թվականների ընթացքում, խոսել է խաղից ունեցած սպասելիքներից:

«Ես «Չելսիին» եմ միացել 2004 թվականին, դեռ շատ երիտասարդ էի: Այդ ժամանակ թիմը երկար ժամանակ չէր կարողանում հաղթել մրցաշարերում, փորձում էր առաջին տիտղոսը նվաճել: 2005 թվականին Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում, Քարդիֆում կայացած խաղում «Չելսին» հաղթեց «Լիվերպուլին». դրանից սկսվեց նրանց հաղթական շարքը, որը շարունակվում է արդեն տասը տարի: Այդ տիտղոսը «Չելսիի» համար մեծ նշանակություն ուներ:

Այժմ մենք ենք դրան ձգտում: Եթե այս մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստների միջոցով կարողանանք տիտղոս նվաճել, դա թույլ կտա ապագային լավատեսությամբ նայել: Հույս ունենք` այս տիտղոսը կդառնա մեր հաղթական ընթացքի սկիզբը»,-Ռոջերսի խոսքը մեջբերված է «Liverpool Echo»-ից:

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15