Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 5 » Ռեմի․«Այս հաղթանակը շատ կարևոր էր»

Ռեմի․«Այս հաղթանակը շատ կարևոր էր»


«Չելսիի» ֆրանսիացի հարձակվող Լոիկ Ռեմին,ով երեկ դարձավ գոլի հեղինակ,խոսել է «Ուոթֆորդի» դեմ հանդիպման մասին։

«Այս հաղթանակը շատ կարևոր էր,հատկապես վերջին 2 անհաջող խաղերից հետո։ Բոլոր ակումբներն էլ երբեմն վատ հանդիպումներ են անցկացնում և թիմը անկում է ապրում։

Թիմում ոչ մի խնդիր չկա։ Ֆուտբոլիստները ուրախ են մարզումների ժամանակ։ Մենք ցույց տվեցինք,որ կարող ենք ճիշտ արձագանքել վատ հանդիպումներից հետո։

«Տոտտենհեմի» դեմ հանդիպումը ոչ մի բացասական ազդեցություն չի թողել մեզ վրա։ Մենք անցանք Անգլիայի գավաթի մյուս փուլ,և չկա հուսահատվելու ոչ մի պատճառ։

Մենք ցանկանում ենք հաղթել բոլոր մրցաշարերում։ Իհարկե դա դժվար կլինի։ Այդ պաճառով բոլորը պետք է պատրաստ լինեն օգնելու թիմին։ 

Այո՛,ես պատրաստ եմ խաղալուն։ Ակնհայտ է,որ թիմի մեկնարկային կազմում տեղ կա միայն 11 ֆուտբոլիստի համար,բայց ամեն անգամ,երբ մարզիչը ինձ հնարավորություն է տալիս,ես փորձում եմ ամեն կերպ օգնել թիմին»,-ասել է նա։

Armchelsea.com

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15