Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 9 » «Ռեալը» ցանկանում է գնել Իվանովիչին

«Ռեալը» ցանկանում է գնել Իվանովիչին


«Ռեալ Մադրիդը» ուշադիր հետեւում է «Չելսիում» տիրող իրավիճակին: Բանն այն է, որ Լոնդոնի «Չելսիի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն պնդում է, որպեսզի Իվանովիչի հետ երկարատեւ պայմանագիր կնքվի, չնայած՝ նրա տարիքին, մինչդեռ ակումբի ղեկավարությունը սերբ պաշտպանին առաջարկում է երկարաձգել պայմանագիրը մինչեւ 2017 թվականը, որից հետո՝ ինչպես Ջոն Թերիի դեպքում, ակումբը կընդունի համաձայնագրի երկարաձգման մասին որոշում:

Հաղորդվում է, որ Բրանիսլավ Իվանովիչին առաջարկել են սովորական պայմաններով համաձայնագիր՝ շաբաթական 90 հազար ֆունտ, ինչը խաղացողի սրտով չէ, նաեւ՝ գործակալն է ցանկանում սերբ պաշտպանի կարիերայի ավարտին ստանալ ստորագրված պայմանագրի հոնորարը:

Հիմա բանակցություններին խառնվել է մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով ամեն կերպ փորձում է համոզել թիմի սեփականատեր Ռոման Աբրամովիչին հրաժարվել տարեց ֆուտբոլիստների հետ միայն մի մրցաշրջանով պայմանագրերի վերակնքումից:

Այսպիսով, եթե ակումբն ու ֆուտբոլիստը չհասնեն համաձայնության, գուցե Բրանիսլավ Իվանովիչը սկսի դիտարկել «Ռեալ Մադրիդի» առաջարկությունը, որով նրան առաջարկում են 4-ամյա պայմանագիր՝ շաբաթական 150 հազար ֆունտով:

football365.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15