Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 17 » Ռոբերտո Դի Մատեոն իր կարծիքն է հայտնել «Բենֆիկայի» հետ դիմակայության մասին

Ռոբերտո Դի Մատեոն իր կարծիքն է հայտնել «Բենֆիկայի» հետ դիմակայության մասին


«Չելսիի» մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունից հետո ակումբի պաշտոնական կայքում իր կարծիքն է հայտնել «Բենֆիկայի» հետ դիմակայության մասին:

«Երբ հայտնվում ես լավագույն ութ թիմերի շարքում, վիճակահանության ցանկացած տարբերակը դժվար է լինելու: 

Ես «Բենֆիկային» բազմաթիվ անգամ տեսել եմ գործի մեջ: Նրանք մի խմբում էին «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Բազելի» հետ: Ուրախ եմ, որ առաջին հանդիպումը խաղալու ենք մրցակցի հարկի տակ: Այդպիսի հաջորդականությունն ինձ հիշեցնում է «Նապոլիի» հետ հանդիպումները:

«Բենֆիկայից» այն կողմ չեմ նայում, որովհետև հիմա մեր գլխավոր խնդիրը այս թիմի հետ երկու հանդիպումներն են,- նշել է Դի Մատեոն:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15