Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 15 » Ռոբերտո Դի Մատեո. Պատմական հաղթանակ

Ռոբերտո Դի Մատեո. Պատմական հաղթանակ


«Չելսիի» մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Նապոլիի» հանդեպ տոնած հաղթանակը` 4:1:

«Այսօր մենք երկու հիանալի թիմ տեսանք խաղադաշտում: Պատասխան խաղից առաջ մենք բավական ծանր վիճակում էինք և գիտեինք, որ մեր առջև բարդ խնդիր է դրված: Մեր խաղը կարելի է հանճարեղ անվանել: Եվ դա վերաբերում է ողջ թիմին, այլ ոչ թե միայն փորձառու ֆուտբոլիստներին, որոնք սովոր են նման մրցավեճերի:

Դավիդ Լուիսը վերջում չէր կարող քայլել, Ջոն Թերին դող ուներ: Պետր Չեխը մի քանի հիանալի սեյվ կատարեց, Դիդիե Դրոգբան, Ֆերնանդո Տորեսը... բոլորը փայլուն խաղ ցուցադրեցին», - մարզչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Ակումբի համար չափազանց կարևոր էր շարունակել պայքարը Չեմպիոնների լիգայում: Բոլորը երջանիկ են: Ես կարիերայիս ընթացքում բազում մեծ հաղթանակներ եմ տոնել, բայց այս մեկը, հավանաբար, կգրանցվի ակումբի պատմության էջերում: Ֆուտբոլիստները կատարեցին իրենց առջև դրված խնդիրը», - ասել է Դի Մատեոն:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15