Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 24 » Ռեդնապ. Տոտենհեմի ֆուտբոլիստները չեն հասկանում Չելսիի հետ մրցակցությունը

Ռեդնապ. Տոտենհեմի ֆուտբոլիստները չեն հասկանում Չելսիի հետ մրցակցությունը


«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը կարծիք է հայտնել, որ թիմի լեգեոներները չեն հասկանում «Չելսիի» հետ լոնդոնյան դերբիի իրական էությունը:

«Եթե ես Բենոիտին ասեմ, որ մենք 20 տարի չենք հաղթել «Չելսիին», նա չի հասկանա ինչ նկատի ունեմ: Միգուցե նա նույնիսկ չգիտի, որ մենք վաղը խաղում ենք «Չելսիի» հետ, մինչև նրան այդ մասին չտեղեկացնենք:

Նա ընդամենը կհարցնի, թե ժամը քանիսին, և վերջ: Նա այդտեղ կլինի, բայց վստահ չի լինի' մենք մրցում ենք «Արսենալի», թե «Չելսիի» հետ: Հիմա գրեթե բոլոր խաղացողներն են այդպիսին:

Մեր կազմում այսօր շատ են արտասահմանցի ֆուտբոլիստները, և նրանք հարմարվել են: Ակումբների պատմությունը կարծես կորած լինի նրանց համար:

Նախորդ օրը ես Ռաֆաել վան դեր Վարտին էի ցույց տալիս Ջոն Ուայթի լուսանկարը, պատմում էի, որ նա զարմանահրաշ ֆուտբոլիստ էր, ում խփել էր կայծակը, իսկ նա չգիտեր...

Ես Իսթ-Էնդից եմ եկել, բայց գիտեի ամեն ինչ «Արսենալի» մասին, մենք գիտեինք «Չելսիի» բոլոր խաղացողներին:  Հիմա չեմ կարծում, թե այդպես է: Եվ արտասահմանցի խաղացողները դժվար թե պատրաստվում են սովորել:

Եթե ես հարցնեմ Ֆրենկ Լեմպարդին, նա ամեն ինչ կպատմի խաղացողների մասին: Նա այստեղ է մեծացել, դաստիարակվել այդ պատմություններով: Հիմա այդպես հազվադեպ է լինում»,-Ռեդնապի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15