Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 6 » Ռամիրես. «Սպասում եմ Հալկին»

Ռամիրես. «Սպասում եմ Հալկին»


Չելսիի կիսապաշտպան Ռամիրեսն ասել է, որ հետևում է իր թիմի կատարած տրանսֆերներին, և հույս ունի, որ Չելսին կկարողանա գնել նաև իր հայրենակից Հալկի տրանսֆերը:

«Հիմա ես գտնվում եմ Բրազիլիայում, բայց շարունակում եմ հետևել տրանսֆերներին: 

Ես գիտեմ, որ իմ ակումբը հետաքրքրություն է դրսևորում Պորտուի հարձակվող Հալկի նկատմամբ:Դա շատ լավ է: Մենք միասին խաղում ենք Բրազիլիայի հավաքականում, և ես կարող եմ ասել, թե նա կոնկրետ ինչ է անում խաղադաշտում: Հալկը ունի բոլոր որակները, որպեսզի փայլի Անգլիայում:

Եթե ինձանից ինչ-որ բան կախված լիներ, և ակումբի ֆինանսները ես տնօրինեի, ապա Հալկը վաղուց արդեն Չելսիում կլիներ»-ասել է Ռամիրեսը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15