Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 15 » Ռամիրես. «Օսկարն արդեն երգ է պատրաստում»

Ռամիրես. «Օսկարն արդեն երգ է պատրաստում»


Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ռամիրեսն ասել է, որ «կապույտների» նորեկ Օսկարն արդեն երգ է պատրաստում, որը նա կկատարի իր նոր թիմակիցների համար:

«Ես ասացի Օսկարին, որ նա երգ պատրաստի: Նա այն պետք է կատարի «Չելսիի» բոլոր ֆուտբոլիստների և ղեկավարների դիմաց: 

Ես վստահ եմ, որ Օսկարի համար դա խնդիր չի լինի: Նա հիանալի տղա է, ով խնդիրներ չունի հարմարվելու հետ, իսկ երկրպագուները միանգամից կսիրեն նրան:» -Ռամիրեսին մեջբերում է sambafoot.com-ը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15