Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 25 » Ռամիրես. Կանցնեն տարիներ, բայց մարդիկ կհիշեն Չելսիի սխրագործությունը

Ռամիրես. Կանցնեն տարիներ, բայց մարդիկ կհիշեն Չելսիի սխրագործությունը


jjj«Չելսիի» կիսապաշտպան Ռամիրեսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի` «Բարսայի» հետ պատասխան կիսաեզրափակիչ հանդիպման արդյունքը:

«Չհասկացա` ինչու  արժանացա դեղին քարտի: Ես զայրացած էի մրցավարի վրա, երբ մենք բաց թողեցինք երկրորդ գոլը: Այդ պահին մենք արդեն 10 հոգով էինք խաղում, քանի որ մրցավարը հեռացրել էր Տերիին մի խախտման համար, որը նա իրականում չէր տեսել: Ես հենց այդ մասին էի հիշեցնում մրցավարին, երբ նա ինձ դեղին քարտ ցույց տվեց»:

«Բայց նման պահերը հատուկ են ֆուտբոլին: Խաղադաշտում առանց նյարդերի անհնար է, հատկապես նման հանդիպումներում: Ամեն դեպքում, ես կմեկնեմ Մյունխեն և այնտեղ կսատարեմ թիմիս»: 

«Համոզված եմ, որ այս մրցավեճը գրվելու է պատմության էջերում: Կանցնեն տարիներ, բայց մարդիկ կհիշեն «Չելսիի» սխրագործությունը: Մենք այն թիմն ենք, որին հաջողվեց կանգնեցնել «Բարսային», ընդ որում նրա սեփական դաշտում»:


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15