Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 2 » Ռաֆաել Բենիտեսը պատրաստ է գլխավորել Չելսին

Ռաֆաել Բենիտեսը պատրաստ է գլխավորել Չելսին


«Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը պատրաստ է փոխարինել Անդրե Վիլաշ-Բոաշին «Չելսիում», հաղորդում է ESPN-ը:

Ըստ աղբյուրի' Աբրահամովիչը արդեն հիասթափվել է պորտուգալացի մասնագետի աշխատանքից և մոտակա 48 ժամվա ընթացքում որոշում կկայացնի:

Հիշեցնենք, որ պորտուգալացի երիտասարդ մասնագետը «ազնվականներին» գլխավորեց ընթացիկ մրցաշրջանի սկզբից: Նրա առաջնորդությամբ «Չելսին» Պրեմիեր լիգայում անցկացրած 26 խաղում' տարել է 13 հաղթանակ, 7 անգամ ոչ-ոքի է խաղացել և կրել է 6 պարտություն:

Հավելենք, որ Բենիտեսը նախկինում արդեն հաջողությամբ աշխատել է Պրեմիեր լիգայում' գլխավորելով «Լիվերպուլը»:


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15