Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 10 » Ռունի. «Թերին մեզ անհրաժեշտ կլինի»

Ռունի. «Թերին մեզ անհրաժեշտ կլինի»


Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին ասել է, որ առանց Ջոն Թերիի Անգլիայի հավաքականը լրիվ ուրիշ թիմ է, իսկ առաջին հերթին պաշտպանությունում խնդիրներ կառաջանան, հայտնում է london24.com-ը:

«Ջոնը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Նա միշտ նվիրվում է խաղին: Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե ինչ վնասվախքներով էր նա խաղում հավաքականում: Ջոնը համարվում է «հին դպրոցի» պաշտպան, իսկ նրանք երբեք չեն հանձնվում և պայքարում են մինչև վերջ: Նա Պաոլո Մալդինին է նման, ով աշխարհի լավագուն պաշտպանն էր վերջին ժամանակներում: Երկու բարդ, բայց և հուսալի ֆուտբոլիստներ:

Ջոն Թերին որոշել է ավարտել կարիեռան և մենք պետք է հարգենք նրա որոշումը: Առանց նրա Անգլիայի հավաքականը լրիվ ուրիշ թիմ կլինի և պաշտպանությունում խնդիրները դուրս կգան առաջին պլան:»-ասել է Ռունին:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15